Night With Hamlet Gevorgyan

արտ ամսին Հայ Դատի հրաւէրով Սիդնէյ ժամանածհայարւեստագէտներԶարուհի Բաբայանը եւ Համլետ Գէորգեանը իրենց

կատարումներով, մեծ հաճոյք պատճառեցին հայ երգի սիրահարներին: Երգիչների բարձր արւեստը հայ համայնքին աւելի հասու դարձնելու նպատակով, Համազգային Նայիրի եւ Հ.Մ.Ը.Մ. Արարատ միացեալ միութիւնը իր գործադրած անխոնջ ջանքերի շնորհիւ շատ կարճ ժամանակում կարողացաւ մէկ համերգ կազմակերպել միութեան անդամների համար: Ի պատիւ միութեան վարչութեան, պէտք է նշել, որ թէ համերգի վայրն էր շատ ճիշտ ընտրւած եւ թէ սրահն էր մտերմիկ ու պարուրւած ջերմ ընտանեկան մթնոլորտով: Այս համերգը կազմակերպւել էր յատկապէս միութեան անդամների համար՝ գնահատելու անդամների անձնւէր աշխատանքը՝ մշտապէս մեծ առաջընթաց ապահովելով միութեան աշխատանքների համար: Ցաւոք սրտի սրահն այնքան էլ մեծ չէր, որպէսզի կարողանար ընդգրկել բոլորին, բայց կազմակերպիչները ոչ մի ջանք չէին խնայել, որպէսզի որեւէ անդամ իրեն մոռացւած չզգայ:

Hamlet Gevorgyan
Zaruhi

Համերգի կազմակերպման ողջ ծախսը Նայիրի միութեան վարչութիւնը վերցրել էր իր վրայ՝ տոմսերը անդամներին տրւել էին անվճար: Նման շռայլութիւնը ամենեւին էլ չի խօսում այն մասին, որ Նայիրի միութեան վարչութիւնը նիւթապէս շատ ապահոված վիճակում է գտնւում, այլ վկայում է այն մասին, որ վարչութիւնը ամենից առաւել թանկ է համարում իր կամաւորների կատարած աշխատանքը:

Hamlet, Zaruhi, Tadeh & Hranush

Համերգը իհարկէ անցաւ մեծ յաջողութեամբ, որին մեծապէս նպաստեցին թէ երգիչների անզուգական կատարումները եւ թէ ժողովրդի ջերմ ընդունելութիւնը հայրենի երգիչներին ըստ արժանւոյն գնահատելով: Համերգի վերջում ներկաներին միացաւ նաեւ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարար Տիկ. Հրանուշ Յակոբեանը, որը անչափ բարձր գնահատեց Նայիրի միութեան կատարած աշխատանքները: Տիկ. Հրանուշ Յակոբեանը դրւատանքի եւ գովեստի խօսքեր ուղղելով վարչութեան կատարած աշխատանքների մասին, նշեց, որ իր կարճատեւ այցի ընթացքում նա բազմիցս առիթներ ունեցաւ համոզւելու, որ Նայիրի միութիւնը կարողացել է իր շուրջը համախմբել մեր համայնքի մի ստւար հայ հատւածի, որոնք վարչութեան կողքին կանգնած նպաստում են նրա բոլոր աշխատանքների անթերի իրականացմանը: Համերգի վերջում, վարչութեան կողմից փոքրիկ յուշանւէրներ մատուցւեցին հայրենի արւեստագէտներին: